Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան

02.10.2018
Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան

Մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում: Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, ընթացող գործընթացները և ընթացիկ իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են:

Այն, ինչ տեղի էր ունենում սիրո և համերաշխության նշանաբանով, այսօր դրա առաջնորդների ջանքերով վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության:

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են:

Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ մեր երկիրը հաղթահարելու է այդ դժվարություններն արժանապատվությամբ, և արդյունքում Հայաստանում մենք ոչ թե անձի պաշտամունք ենք ունենալու, այլ իրական ժողովրդավարություն, ոչ թե հասարակություն, որը բաժանված է սևերի և սպիտակների, այլ միասնական ազգ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ, այլ երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք Հայաստանի և Արցախի համար:

Թանկագին հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ ցանկանալով բոլորիդ երջանկություն և խաղաղություն:

 

Ռոբերտ Քոչարյան

 

Ավելին

26.01.2019

Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը

Կայացել է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը

Ավելին
20.02.2019

Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ արցախյան շարժման մեկնարկի տարեդարձի կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել՝ արցախյան շարժման մեկնարկի տարեդարձի կապակցությամբ

Ավելին
02.10.2018

Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատրաստվում ինքնագովազդով զբաղվել

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Ավելին